Գեներալ Մովսես Հակոբյանը բացահայտեց, որ Նիկոլն Աննայի մոտ վարչապետ է աշխատում․ քաղաքագետ

Խայտառակ 0038 հրամանը և 5 գնդի կրճատումը... Պատերազմի երրորդ օրը կանգնեցվել է լրահամալրումը...

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գեներալ Մովսես Հակոբյանը բացահայտեց, որ Նիկոլն Աննայի մոտ վարչապետ է աշխատում

Արցախի ՊԲ նախկին հրամանատար, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀՀ ՊՆ վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի մամլո ասուլիսը ևս մեկ անգամ բացահայտեց, որ Նիկոլի իշխանությունն ուղղակի վտանգավոր և կործանարար է Հայաստանի Արցախից մնացած 20 տոկոսի համար...

Վտանգավոր է ոչ միայն Նիկոլը, այլև հատկապես դրա կինը՝ Աննա Հակոբյանը...

Մովսես Հակոբյան բացահայտումներից.

Պարզվեց, լրատվամիջոցների այն հրապարակումները, որ Աննան Արցախից "դուրս է արել" Մովսես Հակոբյանին համապատասխանում է իրականությանը...

Նիկոլին սպասարկող կեղծիքի և ստի ինդուստրիան 30 օր անդադար 100 տոկոսով սուտ տեղեկություններ է կերակրել հասարակությանը ու խաբել վերջինիս

Խայտառակ 0038 հրամանը և 5 գնդի կրճատումը... Պատերազմի երրորդ օրը կանգնեցվել է լրահամալրումը...

Նիկոլի կողմից СУ-30-նները գնվել են առանց զինամթերքի...

2018 թ-ի ապրիլ-մայիսին Հայաստանի թողտվությամբ ազերիներն առաջ են եկել Նախիջևանի հյուսիս-արևելքում (այս թեմային ես մի քանի անգամ անդրադարձել եմ)...

Մովսես Հակոբյանի այս և այլ բացահայտումներով պետք է զբաղվի ԱԱԾ-ն...

Հ.Գ. Մովսես Հակոբյանի պարզաբանումներից հասկացա, որ Նիկոլը Աննայի մոտ վարչապետ է աշխատում...»։