Նիկոլ Փաշինյանը երկիրը հասցրել է տնտեսական կոլապսի, և տնտեսական կոլապսը քողարկելու համար հարկավոր էին փողային միջոցներ, և, որպեսզի կարողանային սփյուռքից ներգրավել միջոցներ, հորինում ու շրջանառում են «հաղթելու ենք» հեքիաթը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:
Նրա խոսքով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնը զբաղեցնող Հայկակ Արշամյանը «սորոսական» է, և նա որոշել է, որ հիմնադրամին հանգանակված գումարները պետք է փոխանցի կառավարությանը: «Համահայկական հիմնադրամի փողով ոչ մի հատ զենք, փամփուշտ չի գնվել»,-ասաց նա՝ նշելով, թե անհրաժեշտ է մանրամասն հաշվետվություն պահանջել:
Մալյանը նշեց, թե պատերազմի առաջին օրերին ամերիկյան հայտնի հեռուստաալիքներ՝ CNN-ը, MBC-ին հայտարարել են, թե Ադրբեջանը պատերազմում առաջխաղացում ունի, և, քանի որ, Մալյանի խոսքով, հայ ազգը գտնվում էր «արծրունական», ստախոս, «նիկոլական», դավաճանական քարոզչության տակ, սփյուռաքահայերը վրդովվել են ու օրեր շարունակ ակցիաներ իրականացրել, արդյունքում, ըստ Մալյանի, հայերի վրա ծիծաղել են:
Ըստ Մալյանի՝ Արծրուն Հովհաննիսյանի պարտականությունների մեջ չէր մտնում ասուլիսներ անել ու խաբել: Դիմելով նրան՝ Մալյանն ասաց. «Դու ամբողջ ազգին ծաղրեցիր, խաբեցիր: Դու հաճույքով էիր խաբում: Հիմա շարունակում ես խաբել, իբր քեզ ինչ-որ բաներ են տվել, որ կարդաս: Զբաղված էիր սեփական ինքնագովազդո՞վ»,-ասաց նա՝ նշելով, թե խաբելու պատճառները տարբեր կարող են լինել, այդ թվում՝ կոչման, գույքի խոստումներ:
0Comments