ՀՀ ֆինանսների նախարարը չի պատրաստվում հեռանալ զբաղեցրած պաշտոնից

Ես չեմ հետեւի իմ գործընկերոջ՝ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի օրինակին և հրաժարական չեմ տա

Ես չեմ հետեւի իմ գործընկերոջ՝ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի օրինակին եւ հրաժարական չեմ տա: Այս մասին այսօր 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից՝ նա հայտարարեց, որ կմնա հավատարիմ իր երդմանը:

«Ես մտադիր եմ բարեխղճորեն կատարել իմ պարտավորությունները»,-նշեց Ջանջուղազյանը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարական է տվել: