Կառավարության բոլոր մուտքերի դռներն ու պատուհանները պատվել են ճաղավանդակներով․ 168․am

Մանրամասները՝ ֆոտոշարքում

168.am-ի  տեսախցիկը ֆիքսել է, որ Կառավարության շենքի ճակատային հատվածի բոլոր մուտքերի դռներն ու պատուհանները պատվել են ճաղավանդակներով:

Թե ինչից է այդքան վախենում ՀՀ պատմության մեջ ամենալեգիտիմ իշխանությունը, կարծում ենք, հասկանալի է բոլորին:

Նշենք միայն, որ դեռևս 2018թ. սեպտեմբերի 20-ին՝ իշխանության գալուց ընդամենը մի քանի ամիս անց, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո իջել ու լսել էր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անող ցուցարարներին։

Լրագրողների հարցին, որ ցուցարարներն այսօր թակում էին կառավարության շենքի դռներին ու փորձում ներխուժել շենք, ինչպես է գանահատում սա, վարչապետը պատասխանել էր. «Իրենց դուռն է, կուզեն կխփեն»։

Փաստորեն արդեն իրենց դուռը չէ: