Արմեն Սարգսյանը նոր Ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ է նշանակել

Մանրամասներ

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի.

Հայկ Բաբայանը նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ:

Բաբայանն այդ պաշտոնում կփոխարինի Գուրգեն Դալլաքյանին, որը նախագահի որոշմամբ ազատվել է  ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: