Սա հանցանք է սեփական ժողովրդի դեմ. WarGonzo

Որպես ռազմական նախագիծ, մենք փաստում ենք, որ առանձին քաղաքական առաջնորդների հայտարարություններն ու գործողությունները դրդում են Հայաստանին ոչ միայն մասնակցել ռազմական գործողություններին ընդդեմ պատմական կամ որևէ այլ թշնամու, այլև պատերազմել երկրի ներսում

պեգով

Մենք @wargonzo-ում բազմիցս նշել ենք, որ աշխատում ենք քաղաքականությունից դուրս: Հայ ժողովրդի հարաբերությունները սեփական քաղաքական գործիչների հետ իրենց (մարդկանց և գործիչների) սեփական և զուտ ներքին գործերն են. գրում է WarGonzo ռուսական նախագիծն իր թելեգրամյան ալիքում։

«Այնուամենայնիվ, որպես ռազմական նախագիծ, մենք փաստում ենք, որ առանձին քաղաքական առաջնորդների հայտարարություններն ու գործողությունները դրդում են Հայաստանին ոչ միայն մասնակցել ռազմական գործողություններին ընդդեմ պատմական կամ որևէ այլ թշնամու, այլև պատերազմել երկրի ներսում: Եվ սա շատ ավելի վատ է, քան Արցախյան պատերազմը: Սա հանցանք է սեփական ժողովրդի դեմ»,- գրում է նախագիծը, որը պատերազմի ամբողջ ընթացքում եղել է Արցախում։

Աղբյուրը՝ yerkir.am