Կոչ եմ անում կառավարության անդամներին անհապաղ հայտարարել ձեր հրաժականների մասին

Արցախի հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյան

Արցախի հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անկախ նրանից, ՀՀ կառավարության անդամները տեղյակ են եղել վարչապետի կողմից կապիտուլյացիայի մասին հայտարարությունը ստորագրելու մտադրության մասին, թե հետո են իմացել, ինչպես Նախագահը, կառավարությունը պատասխանատու է այն ամենի համար, ինչ կատարվեց այս 2,5 տարում։ Կառավարության անդամների անձնական պատասխանատվության մասին դեռ խոսվելու է, ու ոչ միայն։

Սակայն այսօր, կառավարության անդամները հրաժարական ներկայացնելով կարող են կանխել վերահաս քաղաքացիական պատերազմը, որը կործանարար կլինի մեր երկրի, պետականության, ժողովրդի համար։

Կոչ եմ անում կառավարության անդամներին անհապաղ հայտարարել ձեր հրաժականների մասին, չկիսելով վարչապետի արկածախնդիր հայտարարությունները, կանխելով երկրում ազգակործան քաղաքացիական պատերազմը»։