Կինն ինչքան անբավարար պետք է լինի, որ այդչափ այլանդակ հայհոյանքներով տեսանյութ տարածի. Թեհմինա Վարդանյան

Հազար ամոթ ու հազար նողկանք նման «քաղաքական» գործչին ու «կնոջը

Երեւանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Սա Ազգային Ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանի էջն է: Այո, ինչպես գիտենք, Լենան կին է և շարունակաբար բարձր ամբիոններից խոսում է ատելության խոսքի մասին...

Թույլ չեմ տա այս կնոջ էջից տարածել տեսանյութը, քանզի ամբողջությամբ նույնիսկ չլսեցի: Անդադար խորը սեռական բնույթի հայհոյանքներ ու սպառնալիքներ: Կինն ինչքան անբավարար պետք է լինի, որ այդչափ այլանդակ հայհոյանքներով տեսանյութ տարածի:

Հազար ամոթ ու հազար նողկանք նման «քաղաքական» գործչին ու «կնոջը»»: