Արթուր Դանիելյանը ձերբակալվեց. պատճառը նրա լայվն էր

Մանրամասներ

«Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանը ձերբակալվեց:

Այս մասին հայտնեց նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«Քրեական գործը հարուցվել է կապված այսօրվա իր լայվի հետ, հավատացեք ծիծաղելու է, դրան «թուրք քրֆելու» հոդված են դրան ասում` 226.2 հոդվածն է, երեւի Հայաստանում դրա համար բոլոր տղամարդիկ կարող են դատապարտվել, նաեւ կանայք: Այդ հոդվածով արգելված է կալանավորումը, մենք կբողոքարկենք, երեւի 72 ժամ հետո ազատ կլինի»,-ասաց փաստաբանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արթուր Դանիելյանին ուժի գործադրմամբ բերման էին ենթարկել հենց փողոցից, առանց որեւէ պարզաբանման: