Անհայտ անձանց կողմից առևանգվել է ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանը․ Արման Աբովյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մանրամասներ

Քիչ առաջ անհայտ անձանց կողմից առևանգվել է ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը՝ հավելելով, որ տեղեկություն ունեն, որ Բաբայանը Ոստիկանության Կենտրոն բաժանմունքում է և այս պահին այնտեղ են։

Աբովյանը նշել է՝ մինչ հիմա պարզ չէ, թե ինչու են նրան առևանգել և մնալու են ոստիկանությունում այնքան ժամանակ, մինչև չիմանան, թե ով է առևանգել Էդուարդ Բաբայանին։