Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի արցախյան դրածոն է

Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ չգնաց առաջնագիծ, իր եղբոր տղան ինչո՞ւ չգնաց առաջնագիծ: Նաև ըստ օդում կախված լուրերի, իր թիմակիցները Գորիսում են մինչև հիմա, ինչո՞ւ չգնացին առաջնագիծ

Երկրում տիրող իրավիճակի, ինպես նաև սպասվելիք գործընթացների մասին զրուցեցինք քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ:

- Պարոն Համբարյան, երկրի վարչապետի կողմից ստորագրվել է մի պայմանագիր, որի համաձայն, թշնամուն է հանձնվում արցախյան որոշ տարածքներ, ինչպես նաև ՀՀ Տավուշի մարզի որոշ տարածքներ: Այս ամենին ի՞նչ գնահատական կտաք:

- Այս ամենի հետ կապված բուն արձագանքը պայմանավորված էր նրանով, որ Հայաստանի և Արցախի ժողովրդին չէր տրվում ճշգրիտ տեղեկություն: Նոր է բացահայտվում, որ մենք Շուշին կորցրել ենք երեք oր առաջ: Հարց ինչո՞ւ ենք այդ մասին իմանում հիմա: Այս ամենն ուղղակի մեզ համար աղետ է, իր բոլոր հետևանքներով: Դեռ տաք ենք և որոշ բաներ մեր մաշկի վրա չենք զգում, և չենք հասկանում, թե այս ամենն ինչ հետևանքներ է ունենալու: Նիկոլ Փաշինյանը կատարվածի համար բացարձակ իրեն վատ չի զգում: Վերջինս հիմա գտնվում է ոչ նորմալ վիճակում: Վկա նրա ֆեյսբուքյան լայվերը: Փաշինյանի մոտ խնդիրներ կան: Վերջինիս մոտ կա ագրեսիա, տրամադրության կտրուկ փոփոխություն և այլն: Ամենակարևորն այն է, որ Նիկոլ Փաշինյանն իր արածները փորձում է բարդել նախկինների վրա: Ես մի անգամ ասել եմ ու հիմա էլ կասեմ. ամեն իշխանություն պատասխանատու է իր փոխարեն, հատկապես եթե վերոնշյալ իրադարձությունները նախորդների հետ չունեն որևև կապ: Այս խայտառակ պայմանագիրը ստորագրելով թուրքերին է հանձնվում Արցախի գրեթե 80%-ը, ու հիմա փորձ է արվում մեղադրել նախկիններին, իբրև թե այս ամենը նախկիններից է ժառանգվել: Ես հիմա պահանջում եմ, որ նախկիններից ստացած ժառանգությունը մեզ ներկայացնեն: Ինձ համար Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցների խոսքն առ ոչինիչ է:

- Ինչպես դուք նշեցիք կատարվածն աղետ է, սակայն ի՞նչ եք կարծում, հանրությունը կգիտակցի՞ աղետի հետևանքները, թե՞ ոչ:

- Որևէ երկրում այսպիսի պայմանագիր ստորագրող անձը չի շարունակել իշխանավարել: Ես նկատում եմ, որ ֆեյքերի ֆաբրիկան է գործի դրվել, և սկսել են հայտարարել, թե ինչու բոլորը չեն գնացել առաջնագիծ: Ես մի բան չեմ հասկանոմ, Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է կարծում: Կարծում է թե ամբողջ ՀՀ-ն պետք է առաջնագի՞ծ գնար: Իսկ ո՞վ պետք է աշխատեր թիկունքում: Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ չգնաց առաջնագիծ, իր եղբոր տղան ինչո՞ւ չգնաց առաջնագիծ: Նաև ըստ օդում կախված լուրերի, իր թիմակիցները Գորիսում են մինչև հիմա, ինչո՞ւ չգնացին առաջնագիծ:

- Արցախի նախահագ Արայիկ Հարությունյանի մասին ի՞նչ կասեք: 

- Արայիկ Հարությունյանը շատ լավ տիրապետում էր փիար տեխնոլոգիաներին ու իրեն շատ լավ ցուցադրում էր, բայց ներսում ոչինչ չկար: Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի արցախյան դրածոն է, և անում է այն, ինչ հրահանգում է Նիկոլ Փաշինյանը:

Աղբյուրը՝ iravunk.com