Վաղը, նոյեմբերի 11-ին, ժամը 13:00-ին Ազատության հրապարակում հրավիրում ենք հանրահավաքի. 17 կուսակցությունների խորհուրդ

Հայտարարություն

17 կուսակցությունների խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև:

ՍԻՐԵԼԻ´ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

Ցավոք երեկ գրվեց մեր պատմության ամենաամոթալի էջը: Ռազմաճակատում սեփական արյամբ հող ու պետականություն պաշտպանող զինվորի և մեր բոլորի թիկունքում ազգադավ համաձայնագիր է ստորագրվել: Այս պահին խիստ անհրաժեշտություն է մեր հավաքական միասնականությունը, ներքին խժդժությունների և սադրանքների բացառումը:

Վաղը, նոյեմբերի 11-ին, ժամը 13:00-ին Ազատության հրապարակում հրավիրում ենք հանրահավաքի, ուր ձեզ կներկայացնենք ստեղծված իրավիճակից ելքը: 17 կուսակցությունների խորհուրդ»: