Կենտրոնական ռազմական շրջանի խաղաղապահները մեկնել են օդակայան Ղարաբաղ ուղեւորվելու համար. ՌԴ ՊՆ

Օդակայան ժամանելուն պես խաղաղապահ ստորաբաժանման կազմը կտեղավորի տեխնիկան եւ ռազմամթերքը ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի վերահսկման խնդիրները կատարելու համար

Կենտրոնական ռազմական շրջանի խաղաղապահները մեկնել են օդակայան Ղարաբաղ ուղեւորվելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:

«Կենտրոնական ռազմական շրջանի խաղաղապահ ստորաբաժանումները ժամանել են օդակայան»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ օդակայան ժամանելուն պես խաղաղապահ ստորաբաժանման կազմը կտեղավորի տեխնիկան եւ ռազմամթերքը ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի վերահսկման խնդիրները կատարելու համար: