Ուղղաթիռն ուղեկցում էր 102-րդ ռուսական ռազմաբազայի ավտոշարասյանը Ադրբեջանի սահմանից ոչ հեռու. ՌԴ ՊՆ

Ռուսական Ми-24 ուղղաթիռը կործանվել է Հայաստանի Երասխ բնակավայրի մոտ

Ռուսական Ми-24 ուղղաթիռը կործանվել է Հայաստանի Երասխ բնակավայրի մոտ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը: Լուրը փոխանցում է Ria.ru-ն:

Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի, Մոսկվայի ժամանակով ժամը 17.30-ին, երբ ուղղաթիռն ուղեկցում էր 102-րդ ռուսական ռազմաբազայի ավտոշարասյանը Ադրբեջանի սահմանից ոչ հեռու:

«Ми-24»-ը կրակային խոցման է ենթարկվել ցամաքից շարժական զենիթահրթիռային համակարգի միջոցով: Հրթիռակոծման հետևանքով ուղղաթիռը կորցրել է կառավարումն ու ընկել լեռնային տեղանքում, Հայաստանի տարածքում»,-ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Զոհվել է անձնակազմի 2 անդամ, մեկն էվակուացվել է միջին ծանրության վնասվածքներով:

102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը փորձում է պարզել, թե ովքեր են կրակել ուղղաթիռի վրա:

«Ռուսական «Ми-24» ուղղաթիռը խոցվել է Հայաստանի Հանրապետության օդային տարածքում, ռազմական գործողությունների վայրից հեռու»,-ըդգծել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Աղբյուրը՝ 168.am