Մոսկվան չի կիսում ԼՂ հարցով Անկարայի տեսակետը. Զախարովա

Մեր երկիրը չի աջակցում կարգավորման ուժային տարբերակին. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ

Ղարաբաղյան հակամարտության ուժային կարգավորում չկա, Մոսկվան չի կիսում այդ հարցով Անկարայի տեսակետը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք շատ հստակ բնորոշել ենք ԼՂ հարցով մեր մոտեցումը՝ խոսելով այն մասին, որ այդ հակամարտությունն ուժային, ռազմական կարգավորում չունի: Ինչպես բազմիցս լսել եք, Անկարան այդ առումով այլ հայտարարություններ է արել: Կարող եմ միայն վերահաստատել ռուսական կողմի տեսակետը. մեր երկիրը չի աջակցում կարգավորման ուժային տարբերակին:

Կողմերին մարտական գործողությունների շուտափույթ դադարեցման կոչ ենք անում եւ ձգտում ենք հասնել դրան»,-ասել է նա «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում: