ԱՄՆ ընդհանուր ծառայությունների վարչության ղեկավար Էմիլի Մերֆին հրաժարվում է դեմոկրատ Ջո Բայդենին ճանաչել ԱՄՆ նախագահական ընտրությունների հաղթող, ինչը թույլ չի տալիս երկրում սկսել հետընտրական անցումային շրջանը:
Ինչպես գրում են Politico-ն և Թերթ.am-ը, քանի դեռ Մերֆին Բայդենին չի ճանաչում ընտրված նախագահ, վերջինիս թիմը չի կարող կառավարական ֆինանսական ռեսուրսների հասանելիություն ստանալ և դաշնային վարչությունների հետ աշխատանք սկսել:
«Հաստատում դեռևս չկա: Վարչությունը և դրա ղեկավարը կշարունակեն հետևել օրենքի բոլոր պահանջներին»,– ասվում է Վրաչության հայտարարությունում:
Իր պաշտոնում Թրամփի կողմից նշանակված Մերֆին առայժմ Բայդենի թիմին համաձայնություն չի տալիս աշխատանքը սկսելու առնչությամբ:
Ըստ փորձագետների՝ այս ուշացումը կարող է խոչընդոտներ ստեղծել Բայդեն ի թիմի համար: Աղբյուրը նկատում է, որ ստեղծված իրավիճակում Մերֆին հայտնվել է հետընտրական զարգացումների կենտրոնում:
Նշվում է, որ Բայդենի՝ անցումային թիմը մինչ այս Մերֆիի գլխավորած վարչությանը ժամանակ էր տվել որոշում կայացնելու համար, սակայն կիրակի հայտարարվել է, որ պատրաստվում է ճնշում գործադրել պաշտոնյայի վրա, որպեսզի վերջինս պաշտոնապես հաստատի Բայդենի հաղթանակը:
Հիշեցնենք, որ ընտրություններն ԱՄՆ-ում կայացել են նոյեմբերի 3-ին: Ամերիկյան մի շարք առաջատար լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հաղթանակն ընտրություններում տարել է դեմոկրատ Ջո Բայդենը՝ ստանալով անհրաժեշտ 270 ձայնն ընտրիչներից: Գործող նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, չի ընդունում իր պարտությունը՝ հայտարարելով, որ ընտրությունները դեռ չեն ավարտվել: Նա պահանջում է, որ մի շարք առանցքային նահանգներում ձայների վերահաշվարկ իրականացվի: Թրամփի պնդմամբ՝ օրինական ձայների քանակն իրեն թույլ է տալիս ԱՄՆ նախագահական ընտրությունների հաղթող ճանաչվել:
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հրաժարվում է ճանաչել Բայդենի հաղթանակը. Առաջին ընդվզումը
Քանի դեռ Մերֆին Բայդենին չի ճանաչում ընտրված նախագահ, վերջինիս թիմը չի կարող կառավարական ֆինանսական ռեսուրսների հասանելիություն ստանալ և դաշնային վարչությունների հետ աշխատանք սկսել
0Comments