Քամալա Հարիսը կդառնա ԱՄՆ-ի առաջին կին փոխնախագահը

Նա կդառնա նաև երկրի առաջին ասիական ծագումով փոխնախագահը

ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի հաղթանակով երկրի փոխնախագահ կդառնա Քամալա Հարիսը, որը երկրի պատմության մեջ կլինի առաջին կինը այդ պաշտոնում:

Այս մասին գրում է BBC News-ը՝ հիշեցնելով, որ դեռ մեկ տարի առաջ Հարիսն ինքը նախագահական մրցապայքարին միանալու մտադրություն ուներ, սակայն իրադրությունը փոխվեց այս ամիսների ընթացքում:

Կալիֆոռնիացի սենատոր Հարիսը 2019-ի հունիսին դեռ մի շարք փայլուն դեբատներից հետո առաջ էր անցել դեմոկրատների ցուցակում: Տարեվերջին, այնուամենայնիվ, նրա նախընտրական քարոզարշավն ավարտվեց:

Այժմ 55-ամյա գործիչը Բայդենի հետ միասին կղեկավարի երկիրը: Նա կդառնա նաև երկրի առաջին ասիական ծագումով փոխնախագահը: