Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում ծայրահեղականների ավելի ակտիվ ներգրավվածության խնդիրը

Մանրամասներ

Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի միջև: Այս մասին հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը:

Ֆրանսիայում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներով պայմանավորված կողմերն ընդգծել են ահաբեկչության դեմ պայքարելու անհրաժեշտությունը դրա բոլոր դրսևորումներով:

«Կողմերը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակն ու լուրջ մտահոգություն հայտնել հակամարտության գոտում լայնամասշտաբ մարտական գործողությունների շարունակմամբ, ինչպես նաև հակամարտությանն  շատ ծայրահեղականների ավելի ակտիվ ներգրավմամբ Սիրիայից և Լիբիայից: Վլադիմիր Պուտինը մանրամասն տեղեկացրել է Էմմանուել Մակրոնին Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին, որոնք ուղղված են հրադադարի շուտափույթ հաստատմանը և բանակցությունների վերականգնմանը, որոնք կոչված են քաղաքական-դիվանագիտական լուծում գտնելուն:

Հաստատվել է Ռուսաստանի և Ֆրանսիայի միջնորդական ջանքերը շարունակելու փոխադարձ տրամադրվածությունը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ: