Հարյուր հազարավոր քվեներ ապօրինաբար չեն դիտարկվել, և դա կփոխի ընտրությունների արդյունքները․ Թրամփ

Տասնյակ հազարավոր ձայներ ապօրինաբար են ստացվել երեքշաբթի 20:00-ից հետո (ընտրությունների օրը)՝ հեշտությամբ և լիովին փոխելով արդյունքները Փենսիլվանիայում և որոշ այլ նահանգներում

ԱՄՆ նախագահ և ընտրությունների հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հարյուր հազարավոր ձայներ չեն հաշվարկվել, ինչպես նաև տասնյակ հազարավորները ուշ են ներկայացվել ընտրատեղամաս:

«Տասնյակ հազարավոր ձայներ ապօրինաբար են ստացվել երեքշաբթի 20:00-ից հետո (ընտրությունների օրը)՝ հեշտությամբ և լիովին փոխելով արդյունքները Փենսիլվանիայում և որոշ այլ նահանգներում»,- հայտարարել է Թրամփը:

Վերջինս հավելել է, որ հարյուր հազարավոր քվեներ ապօրինաբար չեն դիտարկվել: «Սա նույնպես կփոխի ընտրությունների արդյունքները մի շարք նահանգներում, այդ թվում՝ Փենսիլվանիայում, որտեղ զգալի զանգված անհետացել է առանց դիտարկվելու որևէ մեկի կողմից: Վատ բաներ են տեղի ունեցել այդ ժամերի ընթացքում, երբ օրինական թափանցիկությունը չարամտորեն և դաժանորեն արգելափակված է եղել: Դռները փակված են եղել տրակտորներով, իսկ պատուհանները՝ հաստ ստվարաթղթերով, որպեսզի դիտորդները չկարողանային տեսնել հաշվարկի սենյակում տեղի ունեցողը: Վատ բաներ են ներսում տեղի ունեցել: Մեծ փոփոխություններ են տեղի ունեցել»,- հավելել է ԱՄՆ նախագահը: