Mercedes-ի վարորդը, ով ճանապարհային ոստիկանության ծառայող է, եղել է ոչ սթափ, մահացածները նրա ազգականներն են

Նոր մանրամասներ՝ Բաղրամյանում տեղի ունեցած ավտովթարից

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործություննրի քննության բաժնի հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի որոշմամբ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 եւ ավելի մարդու մահ) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ՝ նոյեմբերի 5-ին, Երեւանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացածների, վիրավորների եւ վարորդների ինքնությունը։

Պարզվել է, որ Mercedes-ը վարել է Երեւանի բնակիչ՝ 41-ամյա Արմեն Գ-ն, Suzuki-ն վարել է Երեւանի բնակիչ՝ 53-ամյա Լիանա Ծ-ն, իսկ Opel-ը վարել է Երեւանի բնակիչ՝ 49-ամյա Արմինե Ա-ն։

Մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում