Դանակով հարձակում Վաշինգտոնում՝ Սպիտակ տան մոտակայքում

Տուժածները` երեք տղամարդ եւ մի կին, տեղափոխվել են հիվանդանոց, ստացած վնասվածքները կյանքի համար վտանգ չեն ներկայացնում

Վաշինգտոնում Սպիտակ տան մոտակայքում անհայտ անձանց կողմից դանակով հարձակման հետեւանքով վիրավորվել է չորս մարդ, հաղորդում է NBC-ն` վկայակոչելով ոստիկանությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տուժածները` երեք տղամարդ եւ մի կին, տեղափոխվել են հիվանդանոց, ստացած վնասվածքները կյանքի համար վտանգ չեն ներկայացնում:

Ոստիկանությունը փնտրում է երեք կասկածյալի, ովքեր ենթադրաբար կարող է ծայրահեղ աջ խմբի մեջ լինեն, որն աջակցում է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին:

NBC-ն ընդգծում է, որ իշխանությունները դեռ չգիտեն` կապված է հարձակումը կայացած ընտրությունների հետ, թե՞ ոչ:

ԱՄՆ ընտրություններում քվեարկությունը պաշտոնապես ավարտվել է գիշերը մեկին (Մոսկվայի ժամանակով 09:00-ին)` Ալյասկայում ընտրատեղամասերի փակվելուց հետո: Երկրում կայացել են նախագահի, Ներկայացուցիչների պալատի անդամների, Սենատի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները մի շարք նահանգներում:

Ըստ Fox News-ի` նախնական դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենն ունի 238 ձայն, Թրամփը` 213: Քանի որ արդյունքները դեռ չեն հաշվարկվել բոլոր նահանգներում (իսկ Հյուսիսային Կարոլինայում եւ Փենսիլվանիայում դա կարող է մի քանի օր տեւել), դեռ վաղ է խոսել այս կամ այն ​​թեկնածուի հաղթանակի մասին: