Նևադա նահանգում 86% ձայների հաշվարկից հետո Թրամփը զգալիորեն կրճատել է ձայների տարբերությունը իր մրցակից Ջո Բայդենից

Մանրամասներ

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը Նևադա նահանգում ընտրությունների 86% ձայների հաշվարկից հետո զգալիորեն կրճատել է ձայների տարբերությունը իր մրցակից Ջո Բայդենից: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Առաջատարը Բայդենն է՝  49,3% ձայներով, Թրամփն այժմ  հավաքել է ձայների 48,7%: Քվեաթերթիկների 51%-ը հաշվելուց հետո Բայդենի առավելությունը 5%-ից ավելի էր:

Նահանգը հաղթող թեկնածուին ընտրիչների 6 ձայն կտա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում տեղի էին ունենում նախագահի ընտրություններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է: