Ադրբեջանի գրեթե գոյություն չունեցող ղեկավարությանը անակնկալներ են սպասվում. Ա. Հովհաննիսյան

Մանրամասներ

Մենք շատ լավ հասկանում ենք Թուրքիայի ներգրավվածության մասին, Թուրքիայի մասնակցության մասին, թուրքական բանակի բարձաստիճան ղեկավարության եւ քաղաքական ղեկավարության այցելությունները Բաքու եւ հակառակը ինչ նշանակություն եւ դերակատարություն ունեն: Այս մասին այսօր` նոյեմբերի 1-ին, ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ես բազմաթիվ առիթներով նշել եմ, որ փաստացի Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարումը հանձնված է թուրքական բանակին, թուրքական գլխավոր շտաբին եւ ասյ պահին կարող եմ ասել, որ ինչ-որ առումով այս պահին Ադրբեջանի զինված ուժերը գոյություն չունեն: Դեռ 2020 թվականի ամառվա գործողություններից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերը խայտառակ գործողություններ եւ արդյունքներ դրսեւորեց Տավուշի հատվածում կարճաժամկետ մարտական գործողությունների ընթացքում, դրանից հետո Թուրքիան անցավ գործի` իր ձեռքը մաքսիմում վերցնելով Ադրբեջանի ԶՈւ կառավարումը: Եւ այս պատերազմի ընթացքում շատ ու շատ ադրբեջանցիների եւ որոշ փորձագետների կողմից հիացմունքով նշվող ռազմատեխնիկական բացառիկ ցուցանիշները, օդային հարձակման միջոցները, հետախուզական միջոցները, ԱԹՍ-ները եւ ընդհանուր վերցրած այս նորարարական տենիկական բաղադրիչը, ընդհանուր առմամբ ոչ մի կապ չունեն Ադրբեջանի հետ, դա ավելի շատ թուրքական է, իսրայելական է եւ հիմնականում թուրական ԶՈւ կառավարման ներքո: Եւ պետք է ասեմ, որ այս առումով եւս Ադրբեջանի արդեն գրեթե գոյություն չունեցող ղեկավարությանը անակնկալներ են սպասվում առաջիկայում»,-ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ մեր ԶՈւ-ն պատրաստ է եւ տեղյակ է, որ առաջիկայում փորձելու են այլ ուղղությամբ հարձակվել: