Ադրբեջանի կողմից ֆոսֆորային ռումբերի հնարավոր կիրառումն ուսումնասիրության մեջ է. Արծրուն Հովհաննիսյան

Այս մասին հոկտեմբերի 30-ին կայացած ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը

Տեղեկությունները այն մասին, որ թշնամին սկսել է կիրառել ֆոսֆորային ռումբեր և արկեր դեռ ուսումնասիրության ընթացքի մեջ է։ Այս մասին հոկտեմբերի 30-ին կայացած ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը

«Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ, և հատկապես Շուշիում, Ստեփանակերտում, Մարտունիում, Ասկերանում և այլ բնակավայրերում հանցագործության և խաղաղ բնակիչների դեմ արգելված զենքերի կիրառությունը պետք է աշխարհի ուշադրության կենտրոնում լինի», - նշեց Հովհաննիսյանը։