Արտակարգ դեպք. Կենտրոնի թաղապետարանում կանանց վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. ժամանել են «Կարմիր բերետները»

Մանրամասներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրից վիճաբանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Երևանի բնակիչ Մագդա Սարգսյանին, ոստիկանություն են հրավիրել թաղապետարանի աշխատակիցներ Լաուրա Առաքելյանին և Նարինե Դեմիրճյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ժամը 17;40-ի սահմաններում թաղապետարանում վիճաբանություն է տեղի ունեցել Մ. Սարգսյանի և Լ. Առաքելյանի միջև, որի ժամանակ ոտքերով և ձեռքերով միմյանց հասցրել են հարվածներ։

Փաստի առթիվ ոստիկանության Կենտորանական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Վերջիններս բաց են թողնվել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: