Ֆրանսիայում ակտիվացել են Անկարային ենթարկվող ազգայնամոլ «Գորշ գայլեր» խմբավորման անդամները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Գորշ գայլերն» անցել են Ժան Ժորես փողոցով. հենց այդտեղ է գտնվում Հայոց ցեղասպանության հուշակոթողը

Անկարայի կողմից ղեկավարվող թուրք ծայրահեղական «Գորշ գայլեր» խմբավորման մոտ 300 անդամ հոկտեմբերի 28-ի երեկոյան Ֆրանսիայի Վիեն քաղաքի փողոցներով շրջել ու փորձել է հայերի գտնել՝ հաշվեհարդար տեսնելու նպատակով, այն բանից հետո, երբ նույն օրն առավոտյան ֆրանսահայերը փակել էին Լիոն քաղաքով անցնող Փարիզը Մարսելին կապող գլխավոր մայրուղին ու պահանջել Ֆրանսիայից՝ քայլեր ձեռնարկել Արցախում թուրք-ադրբեջանական ահաբեկչական ագրեսիայի դեմ: 

Վիենում թուրքերի թիրախում է եղել նաև հայ փոխքաղաքապետը: Լևոն Սաքունցին ոստիկանությունը հորդորել է տանից դուրս չգալ՝ անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ նա Արցախի ճանաչմանն ուղղված աշխատանքներում մեծ դերակատարում ունի Վիեն քաղաքում:

Մինչ ծայրահեղականները Վիենից կհասնեին Դեսին քաղաք, ոստիկանությունն արդեն կազմ-պատրաստ սպասում էր նրանց: «Գորշ գայլերն» անցել են Ժան Ժորես փողոցով. հենց այդտեղ է գտնվում Հայոց ցեղասպանության հուշակոթողը: Փոխաքաղաքապետ Ջորկաեֆի խոսքով՝ միայն Դեսինում 65 թուրք ակտիվիստ է ձերբակալվել՝ կորոնավիրուսի պատճառով Ֆրանսիայում հաստատված պարետային ժամը չպահպանելու պատճառով: Այստեղ երեկոյան ժամը 9-ից հետո չի թույլատրվում գտնվել դրսում։

Մանրամասները՝ Թերթ.am-ի տեսանյութում։