Պուտինը շփում չի ունեցել ինքնամեկուսացած Լավրովի հետ. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ինքնամեկուսացել է կորոնավիրուսի վարակակրի հետ շփում ունենալու պատճառով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ շփում չի ունեցել կորոնավիրուսի կոնտակտավոր լինելու պատճառով ինքնամեկուսացած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ինքնամեկուսացել է կորոնավիրուսի վարակակրի հետ շփում ունենալու պատճառով: