ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կորոնավիրուսով վարակված անձնավորության հետ շփումից հետո ինքնամեկուսացման մեջ կգտնվի: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությանը:
««Քովիդ-19»-ով վարակված անձնավորության հետ շփվելու պատճառով Սերգեյ Լավրովը կինքնամեկուսանա: Նախապես ծրագրված այցերն ու հանդիպումները հետաձգվում են ավելի ուշ ժամկետի: Նախարարի ինքնազգացողությունը լավ է»,- հայտնել են գերատեսչությունից:
Հոկտեմբերի 28-29-ը նախատեսվում էր Լավրովի այցը Սարաևո և Բելգրադ: Հոկտեմբերի 26-ին ռուս նախարարը վերադարձել է Հունաստանից:
0Comments