Աշխատանքից ազատվել է ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի պետը

Մանրամասներ

Աշխատանքից ազատվել է ԱԱԾ Հակահետախուզության դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Հովհաննես Կարումյանը: Տեղեկությունը հաստատեցին ԱԱԾ լրատվության ծառայությունից։

Պաշտոնանկության պատճառները հայտնի չեն։

Հիշեցնենք, որ ռազմական գործողությունների ընթացքում պաշտոնանկ են եղել ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը եւ սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանը: