Չկայացած հրադադարի հետևանքով Արցախում Ադրբեջանի կողմից շարունակվող հրետակոծությունից զոհվել ու վիրավորվել են խաղաղ բնակիչներ

Այս մասին Twitter-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
նփ

Միջազգային հանրության ջանքերը՝ այս անգամ Միացյալ Նահանգների միջնորդությամբ, հրադադար հաստատելու ուղղությամբ, ձախողվել են:

Այս մասին Twitter-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ որպես հետեւանք՝ այսօր Արցախում Ադրբեջանի կողմից շարունակվող հրետակոծությունից զոհվել ու վիրավորվել են խաղաղ բնակիչներ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հրադադարը Լեռնային Ղարաբաղում պահպանվում է։