ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետն ազատվե՞լ է պաշտոնից

Կադրային

 

ArmLur.am-ի տեղեկություններով՝ պաշտոնից ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետ Գագիկ Թեւոսյանը:

NEWS.am-ի հարցին ի պատասխան՝ ԱԱԾ լրատվության ծառայությունից ոչ հերքեցին, ոչ հաստատեցին այդ տեղեկությունը։

Ավելի վաղ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից ազատվել է Վաղինակ Սարգսյանը։

Այդ պաշտոնին նշանակվեց Արման Մարալչյանը։