Դա դավաճանություն է. Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ բացահայտման մասին

Այստեղ է պետք փնտրել մեր խնդիրը՝ կարողանում ենք արդյո՞ք այդ խնդիրը մեր մեջ արագ լուծել, թե՝ ոչ

Այսօր Հայաստանում կա բժիշկ ու քաղաքացի, ովքեր իրար հետ համաձայնության են գալիս, որ կեղծ տեղեկանք տան իբր կորոնավիրուս է, որ առաջնագիծ չգնա: Ու սա միայն մեկ դեպք է բացահայտվել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ այսպիսի դեպքերի արդյունքում բաց է մնում զինվորների թիկունքը, հատկապես նրանց թիկունքը, ովքեր հերոսի նման կռվում են. «Մենք այդ մարդկանց դավաճանում ենք:

Ասում են, թե պետք չէ դավաճաններ փնտրել, սակայն այն, ինչ տեղի է ունենում, դավաճանություն է, որովհետև այդ կեղծ տեղեկանքով մարդը հնարավոր է պետք է զինվորին հաց կամ փամփուշտ հասցներ, մեջքը պահեր, ինչը տեղի չի ունեցել: Այստեղ է պետք փնտրել մեր խնդիրը՝ կարողանում ենք արդյո՞ք այդ խնդիրը մեր մեջ արագ լուծել, թե՝ ոչ»: