Վաղ թե ուշ Ղարաբաղն ազատվելու է. Էրդողանի խոսնակը՝ հակամարտության մասին

Դիվանագիտության անվան տակ օկուպացիան շարունակողների ջանքերն ի չիք են լինելու. Իբրահիմ Քալըն

Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Twitter-ում գրառում է արել՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում հայ–ադրբեջանական հակամարտությանը։ Քալընը հերթական անգամ ի ցույց է դրել Թուրքիայի կողմնապահությունը արցախյան հիմնախնդրում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա նախ հիշեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ օրերս արած այն արտահայտությունը, թե իբր հենց հրադադար կամեցողներն են Հայաստանին զենք մատակարարում, ապա նշել․

«Դիվանագիտության անվան տակ օկուպացիան շարունակողների ջանքերն ի չիք են լինելու։ Վաղ թե ուշ Ղարաբաղն ազատվելու է։ Իսկ Թուրքիան շարունակելու է լինել Ադրբեջանի կողքին»։