Թշնամին գրոհել է հարավի զորամասերից մեկի ուղղությամբ․ «Սմերչ»-ից հրթիռակոծել է Մարտունու Զարդարաշեն գյուղը

Մանրամասներ

Չնայած ԱՄՆ-ում ձեռք բերված հրադադարի մասին նոր պայմանավորվածությանը՝ ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարավ-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ՝ շարունակելով հրետակոծել նաև խաղաղ բնակավայրերը:

Արցախի ՊԲ-ի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Մասնավորապես ժամը 13:50-ի սահմաններում հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ:

ՊԲ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են մղում թշնամական ուժերի գրոհները կասեցնելու և վերջինիս ելման դիրքեր հետ շպրտելու համար:

 

«Սմերչ»-ից հրթիռակոծել է Մարտունու Զարդարաշեն գյուղը