Ալիևի խոսքերը նման են բառախաղի․ Փաշինյանի խոսնակը՝ Ալիևի հրադադարի վերաբերյալ պատրաստակամության մասին

Sputnik Արմենիա

Ադրբեջանն արդեն երկու անգամ խախտել է հումանիտար հրադադարը, և այդ ֆոնի վրա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը նման են բառախաղի։ 

Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ անդրադառնալով ավելի վաղ Ադրբեջանի նախագահի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ «ՌԻԱ Նովոստի» գործակալության հաղորդմամբ՝ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է համաձայնեցնել հրադադարի ռեժիմը Ղարաբաղում։