Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին Հունաստանին և Կիպրոսին նախազգուշացրել է, որ Թուրքիայի աջակցությունը վայելող ջիհադականներն ապագայում խնդիր են դառնալու Աթենքի համար:
Ինչպես հայտնում է greekcitytimes.com կայքը, նախագահն այս մասին ասել է Հունաստանի նախագահի և Կիրպրոսի վարչապետի հետ եռակողմ հանդիպման ժամանակ:
Ալ Սիսիի անհանգստությունը վերաբերում է ոչ միայն բոլոր տարածաշրջանային հակամարտություններում Անկարայի ներգրավվածությանը, այլ հատկապես նրան, թե ինչպես է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացահայտորեն օգտագործում իսլամական գործոնը:
Այս համատեքստում Եգիպտոսի նախագահը նախազգուշացրել է ապագայում Հունաստանում ահաբեկիչների ալիքի մասին:
Էրդողանի աջակցությունը վայելող ջիհադականները խնդիր են դառնալու Աթենքի համար. Եգիպտոսի նախագահ
Եգիպտոսի նախագահը նախազգուշացրել է ապագայում Հունաստանում ահաբեկիչների ալիքի մասին
0Comments