Փաստաբանն առաջարկում է կարճել քրեական գործերը. ԱՌԱՋԱՐԿ

Աշխարհում քրեական քաղաքականությունը փոխվում է. պատժողական քաղաքականությունից անցում է կատարվում վերկանգնողական արդարադատության
փաստաբան

Փաստաբան Սամվել Դիլբանդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որը աշխարհում քրեական քաղաքականության փոխվում է, մասնավորապես պատժողական քաղաքականությունից անցում է կատարվում վերկանգնողական արդարադատության, հետևաբար հաշվի առնելով այսօրվա մեր երկրում ստեղծված իրավիճակը համպատասխան փոփոխության ենթարկել օրենսդրությունը և խրախուսման հնարարվորություններն ավելացնել մեր օրենսդրության մեջ։ Մասնավորապես, քրեական գործող օրենսդրությունը քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորություն է նախատեսում գործուն զղջալու, իրադրության փոփոխության և տուժողի հետ հաշտվելու հիմքերով, բայց այն հազվադեպ է կիրառվումը, որը այսօր մտահոգության տեղիք է տալիս։
Արգելքներն ու սպառնալիքները քիչ են մարդուն համոզելու համար, որ վարվի այնպես, ինչպես ցանկանում են հասարակությունն ու պետությունը: Անհրաժեշտ է նաև խրախուսման մեթոդը, այսինքն՝ քաղցրաբլիթը: Նշյալ մեթոդների համակցումը օգնում է արդյունավետորեն կարգավորելու ձևավորվող հարաբերությունները և թույլ չտալու այնպիսի գործողություններ, որոնք կարող են վնասակար լինել հասարակության ու պետության համար: Խրախուսումը թույլ է տալիս իբրև սեփական ընդունել այս կամ այն գաղափարը, որոնք թափանցում են նաև ենթագիտակցության խորքերը: Արդյունքում խրախուսումը հանգեցնում է այն բանին, որ համապատասխան մարդը կատարում է հասարակության կողմից պահանջվող գործողությունները կամավոր և համարում դա միանգամայն բնական:
Կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում կարելի է մտածել քրեական օրենսդրությունը փոփոխելու մասին՝ գործուն զղջալը և իրադրության փոփոխությունը հնարավոր լինի կիրառել նաև ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում, մասնավորապես անձանց ազատել քրեական պատասխանատվությունից համապատասխան վնասների հատուցման կամ դրամական գումարներ պետական բյուջե մուծելու միջոցով։ Չեմ կարծում, որ այսօր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելով մենք լուծում են պատժի նպատակները՝ սոցիալական արդարությունը վերկանգնելը և պատժի ենթարկված անձին ուղղելը։
Կարծում եմ, որ այսօրվա ծանր պայմաններում, երբ երկրին բավականին մեծ նյութական միջոցներ են անհրաժեշտ, կարելի է, քրեական գործերը կարճել և քրեական հետապնդումները դադարեցնել քրեական հետապնդման ենթարկված անձանց հնարավորություն տալով գումարներ մուծել բյուջե և ազատվել քրեական հետապնդումներից։ Այս մոտեցումը ամբողջ աշխարհում կիրառություն ունի և հաստատված է այն փաստը, որ դրամական մեծ միջոցներ մուծելն ավելի կանխարգելիչ ու պատժիչ նշանակություն ունի անձի համար, քան նրան ազատազրկելը։ Միժամանակ անձը մնալով ազատության մեջ հնարավորություն է ունենում հանրօգուտ աշխատանքով զբաղվելու իր երկրի և իր ընտանիքի համար։  Նման իրավական կարգավորման հանդիպում ենք Վարաստանի, Նիդեռլանդների քրեական օրենսդրություններում։
Դատախազությանը պետք է հնարավորություն տալը պատժողական քաղաաքականությունից անցում կատարել խրախուսական քաղաքականության, որը հումանիստական ու ընդունելի է բոլոր տեսանկյուններից»։