Պետք է ապավինել սեփական ուժերին և հայ-ռուսական դաշնակցությանը

Թուրքական էքսպանսիան զսպելու հիմնական գործոնը 102-րդ ռուսական ռազմաբազան է, որի տեղակայումը Հայաստանում երկարաձգվել է մինչև 2044 թ.-ը՝ Սարգսյան-Մեդվեդև 2010-ին կնքված արձանագրությամբ
սերժ սարգսյան

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Տեղեկանք.
100 տարի առաջ էլ օվկիանոսից այն կողմ Հայաստանին աջակցելու հայտարարություններ էին հնչում։Ավելին .1920-ի նոյեմբերին ստորագրվեց Վիլսոնի «իրավարար վճիռը«/ Տրապիզոնը,Էրզրումը,Վանը թղթի վրա անցնում էին Հայաստանին/,որը սակայն չխանգարեց թուրքերին գրավել Ալեքսանդրապոլը ։Բացի հայտարարություններից որեւէ ռազմական օգնություն Հայաստանը Արեւմուտքից չստացավ։ Արդյունքում կնքվեց խայտառակ Ալեքսանդրապոլի պայմանագիրը/ 1920թ.դեկտեմբերի 2/:
  100 տարի անց արձանագրենք. պետք է ապավինել սեփական  ուժերին եւ հայ-ռուսական դաշնակցությանը։
Այսօր հայ-թուրքական սահմանը  եւ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներ պաշտպանում է ոչ թե արեւմուտքի,այլ ռուսական բանակը։ Իսկ թուրքական  էքսպանսիան զսպելու հիմնական գործոնը 102-րդ ռուսական ռազմաբազան է,որի  տեղակայումը Հայաստանում երկարաձգվել է մինչեւ 2044 թ. Սարգսյան -Մեդվեդեւ  2010-ին կնքված արձանագրությամբ։»