Պուտինի խոսնակը՝ Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին

Հայաստանի, և Ադրբեջանի ղեկավարները պատրաստակամություն հայտնել էին հանդիպել Մոսկվայում, սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հավելել էր, որ ինքը դեռ նման հրավեր չի ստացել

Ռուսաստանը անում է ամեն բան, որպեսզի դադարեցնի պատերազմը Ղարաբաղյան հակամարտության գոտում եւ հարցը բերի խաղաղ գործընթացի հուն։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է կազմակերպելու Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։

Նշենք, որ եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի ղեկավարները պատրաստակամություն հայտնել էին հանդիպել Մոսկվայում, սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հավելել էր, որ ինքը դեռ նման հրավեր չի ստացել։

«Պուտինը նախօրեին ասաց, որ մշտական կապի մեջ է գտնվում Փաշինյանի եւ Ալիեւի հետ։ Եվ պատասխանելով այս հարցին, կարող եմ եւս մեկ անգամ կրկնել նրան, ասելով, որ Ռուսաստանն անում է ամեն հնարավորը, որպեսզի դադարեցնի պատերազմը եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բերի խաղաղ գործընթացի հուն»,- ասել է Պեսկովը։