Գրադից հրթիռակոծվել է Քաշաթաղի Քարեգահ համայնքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը

Արցախի ԱԻՊԾ

Կեսօրին, ժամը 14։20-ի սահմաններում թշնամին գրադ կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը:

Ռազմական որևէ օբյեկտ այս տարածքում չկա։

Նյութական վնասներից բացի` խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։

Արցախի ԱԻՊԾ