Ադրբեջանը շարունակաբար օգտագործել է արգելված կասետային զինամթերք Լեռնային Ղարաբաղի տարածքում, հայտարարել է Human Rights Watch հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը:
2020թ. հոկտեմբերին ԼՂ-ում իրականացված հետաքննության արդյունքում կազմակերպությունը գրանցել է 4 միջադեպ, որոնց ընթացքում Ադրբեջանը կիրառել է կասետային զինամթերք:
«Կասետային զինամթերքի շարունակաբար օգտագործումը, հատկապես բնակելի տարածքներում, ցույց է տալիս քաղաքացիական բնակիչների անվտանգության անտեսումը»,- նշել է կազմակերպության զենքի բաժնի տնօրեն և «Կլաստերային զինամթերք» կոալիցիայի նախագահ Ստեֆեն Գուսը:
Նրա խոսքով՝ կասետային զինամթերքը չպետք է երբեք կիրառվի ոչ մի պարագայում, առավել ևս քաղաքներում՝ քաղաքացիների համար կանխատեսելի և անընդունելի վնասի պատճառով:
ԼՂ-ում հակամարտության ընթացքում կազմակերպությունն ուսումնասիրել է՝ որքանով են կողմերը հավատարիմ միջազգային մարդասիրական իրավունքին, որը բոլոր ժամանակներում զինված ուժերից պահանջում է տարբերակում դնել զինվորականների և քաղաքացիների, ռազմական օբյեկտների և քաղաքացիական օբյեկտների միջև:
Որպես այդպիսին, հարձակումներն անխտիր արգելվում են, ներառյալ այն հարձակումները, որոնք օգտագործում են զինամթերք, որը չի կարող ուղղված լինել որոշակի օրինական ռազմական թիրախի վրա:
Human Rights Watch-ը հարցումներ է ուղարկել Ադրբեջանի կառավարությանը՝ տեղում հետաքննություն իրականացնելու թույլտվության համար, սակայն հասանելիությունը դեռևս չի երաշխավորվել:
ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպությունն ուսումնասիրել է հրիթռների և զինամթերքների մնացորդները, որոնք պայթել են, ինչպես նաև զինատեսակներ, որոնք չեն պայթել: Կազմակերպությունում ուսումնասիրել են նաև Հադրութ քաղաքում արված պայթած և չպայթած հրթիռների և զինամթերքների լուսանկերները:
Human Rights Watch-ը զրուցել է նաև 6 մարդու հետ, որոնք պայթյունների ականատեսն են եղել:
Ստեփանակերտի բնակիչները նշել են, որ զինամթերքների կիրառմամբ հարձակումները սկսվել են սեպտեմբերի 27-ի առավոտյան բնակելի թաղամասում՝ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության գրասենյակից մոտ 200 մ հեռավորության վրա:
«Կասետային զինամթերքի շարունակաբար օգտագործումը պետք է անհապաղ դադարեցվի, քանի որ կիրառումը կարող է հետագայում քաղաքացիների համար սպառնալիք լինել»,- նշել է Գուսը:
0Comments