ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը Վաշինգտոն է մեկնել՝ մասնակցելու ԼՂ հարցով հանդիպումներին

Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարարը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը Վաշինգտոն է մեկնել՝ մասնակցելու ԼՂ հարցով հանդիպումներին, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«Մեր հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Պոպովը մեկնել է Վաշինգտոն: Այնտեղ հոկտեմբերի 23-ին նա Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ մասնագիտական ու խորացված շփումներ կունենա Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ:

Կկայանա նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը»,- ասել է Ռյաբկովը: