Մեր տարաձայնությունները Թուրքիայի հետ այնքան մեծ չեն, որքան Միացյալ Նահանգների հետ. Պեսկով

Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահի ինչ-որ ձգտումներին Ղրիմի հարցում, ես դա չգիտեմ: Ինձ դա հետաքրքիր չէ, քանի որ Ռուսաստանի շահերը հուսալիորեն պաշտպանված են

Ռուսաստանն ու Թուրքիան տարաձայնություններ ունեն, բայց դրանք այնքան զգալի չեն, որքան Միացյալ Նահանգների հետ հակասությունները, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РИА Новости-ն:

«Պուտինը բավական պրագմատիկ է և հարավային, և հյուսիսային, և արևելյան, և մյուս ուղղություններով որդեգրած մոտեցումների հարցում: Այո, մենք Թուրքիայի հետ տարաձայնությունների մի ամբողջ հավաքածու ունենք: Բայց այն այնքան մեծ չէ, որքան, օրինակ, մեր տարաձայնությունները ԱՄՆ-ի հետ:

«Վալդայ» քննարկումների ակումբում ելույթի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշումը Ղրիմի պատկանելության հարցում կարևոր չէ, գլխավորն այն է, որ Ռուսաստանի շահերը հուսալիորեն պաշտպանված են:

«Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահի ինչ-որ ձգտումներին Ղրիմի հարցում, ես դա չգիտեմ: Ինձ դա հետաքրքիր չէ, քանի որ Ռուսաստանի շահերը հուսալիորեն պաշտպանված են: Իսկ դրանում վայրկյան անգամ չկասկածեք»,- ասել էր Պուտինը: