Տարածաշրջան խաղաղապահներ մտցնելը hայկական կողմի համար ընդունելի է. Փաշինյան

Ռուսաստանի Դաշնությունը լավ հարաբերություններ ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ. վարչապետ

Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան խաղաղապահներ մտցնելը hայկական կողմի համար ընդունելի է, եւ դա կարող են լինել ռուս խաղաղապահները, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խաղաղապահներ մտցնելը մեզ համար ընդունելի է: Կարող եմ ասել, որ Ադրբեջանի տեսակետները խաղաղապահների կազմի վերաբերյալ չեն համընկնի այդ հարցի վերաբերյալ Հայաստանի տեսակետների հետ: Եթե խոսենք փոխզիջումների մասին, ապա ռուս խաղաղապահների ներկայությունը նույնպես կարող է փոխզիջումային տարբերակ դառնալ: Ռուսաստանի Դաշնությունը լավ հարաբերություններ ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ: Շատ կարեւոր է հաշվի առնել տարածաշրջանային այլ երկրների տեսակետները, կարեւոր է, որ հատուկ խաղաղապահ ուժերը կայունացնեն տարածաշրջանը, եւ ոչ թե հակառակը»,- ասել է Փաշինյանը՝ «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում: