Պուտինն աշխատանքից ազատել է ФСБ-ի տնօրենի առաջին տեղակալին

Կադրային

սմիրնով

Նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, ըստ որի ФСБ-ի տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Սմիրնովը կազատվի պաշտոնից: Այս մասին news.ru-ին հայտնել են ծառայությանը մոտ կանգնած երկու աղբյուրներ:

«Սմիրնովը կենսաթոշակի է անցնում,  նա 70 տարեկան է», - ասաց զրուցակիցներից մեկը:

Բանակի գեներալ Սերգեյ Սմիրնովը համակարգում էր ФСБ-ում ծառայության ամենակարևոր ստորաբաժանումների աշխատանքը. ռազմական հակահետախուզության վարչություն, տնտեսական անվտանգության ծառայություն, սահմանադրական կարգի պաշտպանության ծառայություն:

Նա նշանակվել էր Ռուսաստանի ФСБ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնում 2003 թվականի հունիսին, մինչ այդ, երկու տարի,  նա ղեկավարում էր Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի ФСБ տնօրինությունը: