Իրանի պետական պաշտոնական լրագրության մեջ (ԻՌՆԱ) արդեն նշվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ձևակերպումը

Իրանագետ․ Մանրամասներ
իռնա irna

Իրանում նման մակարդակի զորավարժությունները որոշակի նախազգուշական քայլեր են, և Իրանը փորձում է ավելի ապահովագրել իր օդային սահմանները. Tert.am-ի հետ զրույցում նշեց իրանագետ Ահարոն Վարդանյանը՝ խոսելով Իրանի հակաօդային լայնածավալ զորավարժությունների մասին:

«Երեկ Իրանի սահմանային շրջաններ է այցելել Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատարը, նաև ծանր սպառազինության ցամաքային տեղափոխումը, ԱԹՍ-ների խոցումը ցուցիչ են, որ Իրանը լրջորեն է պատրաստվում և չի հանդուրժելու Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ահաբեկչական խմբերի գործողությունները»:

Հարցվին, թե ավելի քան 20 մլն ադրբեջանցիների ներկայությունը Իրանում կարո՞ղ է կաշկանդող դեր ունենալ Իրանի համար, իրանագետը պատասխանեց, որ Իրանում Ադրբեջանի քաղաքացիներ կան այնքան, որքան մյուս երկրներում. «Իրանում կան Իրանի քաղաքացիներ և պարզապես թուրքալեզու իրանցիներ, որոնք ադրբեջանցիների հետ բացարձակ կապ չունեն և դա Ադրբեջանի քարոզչական թեզն է, որ ներկայացնում է, թե Իրանում կան հսկայական քանակի ադրբեջանցիներ, և դա զսպող հանգամանք չի կարող լինել Իրանի համար»:

Վարդանյանը նկատեց, որ Իրանը հեռահար նպատակներ ունի՝ ադրբեջանական արհեստածին պետության հետ կապված: Եվ նրա կտրուկ, հակաադրբեջանական քայլեր չանելը պայմանավորված է նրանով, որ չի ցանկանում ամբողջովին այրել կամուրջները Ադրբեջանում գտնվող մեծ քանակությամբ համակիրների հետ՝ խոսքը շիա հավատացյալների մասին է և փորձելու են նրանց միջոցով հասնել նրան, որ Ադրբեջանում տեղի ունենա իսլամական հեղափոխություն և Ադրբեջանին գցեն իրենց ազդեցության տակ.

«Նաև կփորձեն օգտվել, ինչու ոչ, տեղաբնիկ իրանական ժողովուրդների աջակցությունից՝ թաթերից, թալիշներից: Թալիշները և թաթերն ամբողջությամբ իրանական ժողովուրդ են, թալիշները անմիջապես բնակվում են Իրանի հյուսիսային հատվածներում և Ադրբեջանի հարավային հատվածներում և մեծ համակրանք ունեն դեպի իրանական մշակույթը և պատմությանը»:

Հարցին, թե արդյո՞ք կարող ենք Իրանին համարել մեզ դաշնակից երկիր, Ահարոն Վարդանյանը նշեց, որ Իրանը մեր բնական դաշնակիցն է, և այս ընթացքում դա մենք տեսել ենք: Իրանից մենք ստանում ենք մեծ թվով տեղեկատվական աջակցություն:

Նրա հավաստմամբ՝ Իրանում նկատելի է հայամետական տրամադրվածություններ, իհարկե հնչում են նաև պրոադրբեջանական վերլուծականներ, բայց առանց դրա չի լինի, քանի որ Իրանի դիրքորոշումը չեզոք հավասարակշռված է, բայց մեծամասամբ իրանական մեդիադաշտում այս ընթացքում հայամետական դիրքորոշներն են իշխում.

«ԻՌՆԱ լրատվական գործակալությունը իր հրապարակումներում նշում էր գրավյալ տարածքներ, սակայն վերջին շրջանում այդ եզրաբանությունը թողել են դուրս և նշում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, այսինքն՝ միջազգային ընդունված եզրաբանությունը գործածվում է, այնուհետև նշվում է, որ ազատագրված և գրավված տարածքներ չակերտավոր եզրույթը Ադրբեջանի տեսակետն է, Հայաստանի տեսակետը՝ ազգերի ինքնորոշումն է և այլն, այսինքն՝ եզրաբանական փոփոխություններ են տեղի ունեցել Իրանի պետական պաշտոնական լրագրության մեջ, իսկ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ի ենթակայության տակ գործող տեղեկատվական ռեսուրսները, որոնք ավելի ազդեցիկ են, մեծամասամբ հայամետական դիրքորոշում ունեն»:

Հերմինե Միքայելյան