Իրանի նավթային տանկերը Ռուսաստանի ռազմածովային նավատորմի 2 նավերի ուղեկցությամբ ուղևորվել է Սիրիա

Ռուսաստանի ՌԾՆ-ի ուղեկցումը կարելի է դիտարկել որպես նախազգուշացնող քայլ

Նախորդ շաբաթ Samah նավթային տանկերը Իրանի դրոշի ներքո Սուեզի ջրանցով մտել է Միջերկրական ծով: Մի քանի ծովային մղոն անցնելուց հետո նավը դադարել է հաղորդել իր գտնվելու վայրի և նշանակետի մասին:

Փաստերը վկայում են այն մասին, որ նավն ուղևորվել է Սիրիա՝ Ռուսաստանի ռազմածովային նավատորմի 2 նավերի ուղեկցությամբ, ինչի մասին գրում է ծովային թեմատիկայով մասնագիտացված USNI News-ը:

Աղբյուրը նկատում է, որ իրանական ծովային բեռնափոխադրումների պաշտպանության հարցում Ռուսաստանի դերը կարող է փոխել Արևելյան Միջերկրականի դինամիկան:

Նախկինում իսլամական հանրապետության նավերը, որոնք ուղևորվում էին Սիրիա, որսում էր Մեծ Բրիտանիայի ՌԾՈւ-ն: Մինչդեռ Ռուսաստանի ՌԾՆ-ի ուղեկցումը կարելի է դիտարկել որպես նախազգուշացնող քայլ, որը բարձրացնում է բրիտանական կամ արևմտյան ցանկացած այլ նավատորմի միջամտության քաղաքական և ռազմական ռիսկերը:

Թարգմանությունը՝ tert.am-ի