Լավրովը հետաձգել է պլանավորված այցը Լիբանան. պատճառը հայտնի է

Մանրամասներ

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հետաձգել է իր պլանավորված այցը Լիբանան՝ անորոշ ժամանակով։ Ռուսական դիվանագիտական ծառայության ղեկավարը, ըստ նախապես պլանավորած գրաֆիկի պետք է մինչեւ այս ամսվա վերջ այցելեր Լիբանան, սակայն այցը հետաձգվել է» Այս մասին, ըստ Հրապարակ.am-ի,  հայտնում է «Ալ-Ջումհուրիա» պարբերականը։

Ըստ պաշտոնական տեղեկատվության, անցյալ երեքշաբթի դեռ Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ, ՌԴ նախագահի՝ Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը հանդիպել էր Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրիի անձնական ներկայացուցիչ Ժորժ Շաաբանի հետ։ Կողմերը քննարկել են Լիբանանում ընթացող ներքին պրոցեսները՝ քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ներկայիս բարդ իրավիճակի համատեքստում։ Հետաձգումը կարող է կապված լինել նախարար Լավրովի աշխատանքային գրաֆիկի խտության հետ։

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի քսանմեկին, տեղի է ունենալու Լավրովի եւ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը։ Վերլուծաբաններն ու փորձագետները այս այցը կապում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Մոսկվայում կայանալիք առաջիկա հնարավոր հանդիպման հետ։