Եկեք վերջ տանք ամեն ծախսվող գումարի շուրջ Ֆեյսբուքում էմոցիոնալ ալիք բարձրացնելու ավանդույթը. ՀՀ ԱԺ նախագահի կնոջ գրառումը

Պետությունը պետք է շարունակի աշխատել արտակարգ պայմաններում, բայց ապահովել բոլոր մարմինների արդյունավետ աշխատանքը

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պետության ցանկացած մարմին, ցանկացած ճյուղ պետք է շարունակի աշխատել և կատարել սահմանված և պլանավորված գործառույթները:
Եթե կարիք լինի վերաուղղելու պլանավորված բյուջեն այլ տեղ, դա ևս կարվի ու արվում է ըստ նպատակահարմարության: 
Եկեք վերջ տանք ամեն ծախսվող գումարի շուրջ Ֆեյսբուքում էմոցիոնալ ալիք բարձրացնելու ավանդույթը: 
Պետությունը պետք է շարունակի աշխատել արտակարգ պայմաններում, բայց ապահովել բոլոր մարմինների արդյունավետ աշխատանքը: 
Այնպես ինչպես ճանապարհաշինությունը չի դադարեցվում, չպետք ա դադարեցվի մայրաքաղաքի ենթակառուցվածքների զարգացման գործընթացը»:

հո