Մոսկվա կատարած այցի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Օրակարգում ԼՂ հակամարտության գոտում իրավիճակն է և կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների կյանքի կոչման հարցը»,-ասաց Նաղդալյանը։
Հիշեցնենք, որ Մնացականյանի՝ կարճաժամկետ աշխատանքային այցով Մոսկվա մեկնելու մասին հաղորդվեց այս գիշեր:
0Comments